ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ազատական ուժերի միավորում է պետք

Ազատական ուժերի միավորում է պետք
11.04.2013 | 15:27

Irates.am-ի բլից հարցազրույցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:

-Պարոն Բագրատյան, երբ Դուք առաջադրվեցիք ՀՀ նախագահի թեկնածու, կարծիքներ հրապարակվեցին, որ Դուք նպատակ ունեք միավորելու ազատական գաղափարախոսություն դավանող ուժերին, որոնց պահանջարկը զգացվում է քաղաքական դաշտում: Այդպե՞ս է:
- Ազատական դաշտին պետք է բնորոշ լինի ոչ միայն գաղափարների հստակությունը: Կառավարության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազատականության վրա և տուրք չտա պոպուլիզմին: Ազատական դաշտում գործող կուսակցությունում պետք է լինի արտակարգ դեմոկրատիա, նա պետք է տարբերվի այլ քաղաքական ուժերից, այնտեղ պետք է միմյանց նկատմամբ լինի պարկեշտ վերաբերմունք: Այդպիսի խնդիրներ կան, և պետք է սրանք հաշվի առնելով ձևավորենք ազատական ուժ: Ազատական ուժի բացակայության պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողանում իր շարժումն առաջ տանել: Չկա գաղափար, չկա համակարգ, չկա պատկերացում, կան պահի գործողություններ, կա պոպուլիզմ, որն, ի վերջո,
ավարտվելու է պարտությամբ:
-Իսկ ո՞ր կուսակցություններին կնշեի՞ք, որոնք պետք է միավորվեն ազատական գաղափարախոսության շուրջ:
-Կան քաղաքական ուժեր, որոնց անունները չեմ ուզում նշել, որովհետև կարող եմ մեկին մոռանալ, մեկին կարող եմ նեղացնել և այլն:
-Ճի՞շտ եք համարում այն որոշումը, որ ՀՀ նախագահի ընտրություններում ստանալով որոշակի տոկոս, հրաժարվեցիք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
-ՀՀ նախագահի ընտրություններից հետո այլևս փող չկար:
-Փող չկա՞ր, թե՞ Ձեր շանսերն ավելի ռեալ գնահատեցիք:
-Չէ, փող չկար, մենք հինգ տոկոսը կարող էինք հաղթահարել:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 2893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ